Օպերացիա մյաու. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «Նախօրեին կառավարության շենքի դիմաց կենդանի մուկ ու կատու բերած տիկնոջը՝ Սուսաննա Մարգարյանին, նույն օրը երեկոյան ոստիկանության կենտրոնի բաժին տանելու համար մի իսկական ոստիկանական օպերացիա է իրականացվել։

Սուսաննա Մարգարյանը «ՀԺ» թղթակցին պատմել է, որ ուշ երեկոյան իրենց տան մոտ հավաքված են եղել թվով 50-ից 60 ոստիկաններ, որոնք շրջապատել են իր տանը, հսկել են մոտակա շենքերն ու ավտոտնակները։ Տիկինը ՄԻՊ գրասենյակի աշխատակցի ուղեկցությամբ տարվել է ոստիկանական բաժանմունք, որտեղ ընդամենը 10 րոպեի ընթացքում նրա նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն են կազմել ու ազատ արձակել։

Ուշագրավ է, որ Մարգարյանը տուգանվել է 20 հազար դրամով՝ ՎԻՎ օրենսգրքի 172.2 հոդվածով նախատեսված արարքի համար (փողոցները, մայթերը, հրապարակները, պուրակները, զբոսայգիները, մարզադաշտերը և հասարակական այլ վայրերն օգտագործելու օրենքով կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանված սահմանափակումները խախտելը)։ Սակայն, այդ տուգանքը դեռ պետք է քննարկվի դատարանում։ Դատական այդ գործընթացը, իհարկե, կլինի դարակազմիկ»։

Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս