Տուրչինովը ստորագրել է «2014 թվականին համաներման մասին» օրենքը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ստորագրել է «2014 թվականին համաներման մասին» օրենքը: Այս մասին հայտնել է նրա մամուլի ծառայությունը:
Տվյալ որոշման օգտին Գերագույն ռադայում քվեարկել էին 248 պատգամավորից 232-ը: Դրա համաձայն, համաներման տակ են ընկնում ոչ ծանր հանցանքներ գործած և մի շարք խոցելի կատեգորիաների տակ ընկնող անձինք:
Դա մասնավորապես վերաբերում է անչափահասներին, անչափահաս երեխաներ ունեցողներին, տնտեսական հանցանքների համար դատապարտվածներին, տարբեր հիվանդություններ ունեցող բանտարկյալներին, ինչպես նաև ապօրինի դատվածներին:
Նախատեսվում է, որ համաներումն առնչվելու է բոլորին, ովքեր ընկնում են այդ կատեգորիաների տակ՝ անկախ դատավճռի կայացման ժամկետից: Համաներումն առնչվելու է մոտ 26.000 բանտարկյալի: