 
                        Ռուսաստանում հայտնվել է նավթի նոր տեսակ՝ Arctic Oil
 
                                    Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ «Գազպրոմը» զարգացման նոր փուլ է բացել հայրենական նավթային ոլորտում: Ռուսաստանի արկտիկյան շելֆում (Պրիռազլոմնայա հանքավայր) արդյունահանվել է նավթի առաջին խմբաքանակը, որը բեռնվել է լցանավի մեջ և ուղարկվելու է սպառողին:
Այս մասին նշված է «Գազպրոմի» տարածած հայտարարությունում: Նավթի այդ տեսակն անվանվել է Arctic Oil (ARCO): Վերջինիս գնորդը եվրոպական էներգետիկ խոշորագույն ընկերություններից մեկն է, վաճառքն իրականացվում է ուղիղ պայմանագրով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        