Տիմոշենկոն դիմել է ԱՄՆ կոնգրեսին՝ խնդրելով Ուկրաինային հատկացնել ռազմական օգնություն
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն դիմել է ԱՄՆ կոնգրեսին՝ խնդրելով Ուկրաինային հատկացնել ռազմական օգնություն: Այս մասին հայտարարել է նրա կուսակցության մամուլի ծառայությունը:
Տիմոշենկոն ԱՄՆ կոնգրեսին խնդրել է ձեռնարկել հնարավոր բոլոր քալերը՝ Ուկրաինային աջակցելու, նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:
Տիմոշենկոն նշել է, որ Ուկրաինան ունի բազմակողմ օգնության կարիք, այդ թվում նաև ռազմատեխնիկական, որը կարող է դրսևորվել հակաօդային ու հակատանկային պաշտպանության զինատեսակների տրամադրմամբ և զինվորական անձնակազմի ուսուցմամբ:
Տիմոշենկոն կարծում է, որ երեկ Ժնևում անցկացված քառակողմ հանդիպման արդյունքում ստորագրված ամփոփիչ փաստաթուղթը ճիշտ ուղղությամբ ընթանալու առաջին քայլն է: