ԵՄ-ն ուշադիր հետևելու է ուկրաինական զարգացումներին. Հերման վան Ռոմպեյ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԵՄ-ն ակնդետ հետևելու է Ուկրաինայում տիրող իրավիճակին: Ռոմպեյն ընդգծել է Ժնևյան համաձայնագրի՝ շուտափույթ ի կատար ածման անհրաժեշտությունը:
Բացի այդ, նա հիշեցրել է, որ վերջին օրերին ԵՄ-ի ղեկավարությունն Ուկրաինայում տիրող իճավիճակի ապաէսկալացման ուղղությամբ ինտենսիվ խորհրդակցություններ է անցկացնում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի, Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու և մյուսների հետ: