Մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններն ամենաբարդն էին Թուրքիայի պատմության ընթացքում. Էրդողան
![](https://168.am/wp-content/uploads/2014/04/35cc7b00-c6de-11e3-9e2a-5b174ce54255-jpg20140418132127.jpg)
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ մարտի 30-ին երկրում անցկացված ՏԻՄ ընտրությունները հանդիսացել են Թուրքիայի Հանրապետության շուրջ 91-ամյա պատմության մեջ ամենաբարդ ընտրությունները:
Էրդողանը հայտարարել է, որ չնայած նախընտրական կամպանիայի ժամանակ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ) ընդդիմության կողմից վարկաբեկիչ գործունեություն ծավալելու բոլոր փորձերին՝ ընտրողների մեծ մասն այնուամենայնիվ քվեարկել է իշխող կուսակցության օգտին:
Էրդողանը դա բացատրել է նրանով, որ ընդդիմությունը, ի տարբերություն իշխող կուսակցության, ոչինչ չի արել ժողովրդի դրությունը բարելավելու ուղղությամբ: Էրդողանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել իր կուսակցությանը քվեարկածներին: