Սերժ Սարգսյան. Հայերը Սիրիայում պետք է չեզոքություն պահպանեն և չդառնան հակամարտության կողմ.panorama.am

Հայերը Սիրիայում պետք է չեզոքություն պահպանեն և չդառնան հակամարտության կողմ: panorama.am-ի փոխանցմամբ՝ այսօր ՀՀԿ կենտրոնի տարածքային կազմակերպության ժողովի ընթացքում, պատասխանելով ներկաների հարցին, նման կարծիք է հայտնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Սիրիական ճգնաժամի հետևանքով դժվարին իրավիճակում հայտնված սիրիահայությանը պաշտպանելու նպատակով այդ երկրում կռվելու համար Հայաստանից զինված ջոկատներ ուղարկելու մասին հնչող հայտարարությունների կապակցությամբ հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է.

«Դա կլինի ամենամեծ արկածախնդրությունը: Դա կլինի մեր երկիրը վտանգի մեջ գցելու ամենամեծ քայլը: Եվ շատ վաստակ ունեցող մարդիկ էլ են մեկ-մեկ ընկնում այդ արկածախնդրության մեջ: Ով ուզում է կռիվ գնալ, այսօր էլ դեռ մեր կռիվը չի ավարտվել, թող գնա սահմանին մեր 18 տարեկան զինվորների կողքին կանգնի: Նույնիսկ Սիրիայում հայերը չեզոք պետք է լինեն: Հայերը չեն կարող կողմ դառնալ»:

 Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս