Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարն օրեր անց կժամանի Ադրբեջան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբոռն Յագլանդի գլխավորած պատվիրակությունն ապրիլիի 22-24-ին ժամանելու է Ադրբեջան: Այս մասին գործակալությանը հայտնել է ԵԽ-ում նրա աղբյուրը:

Այցի նպատակը ԵԽ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցության հեռանկարների և ԵԽ-ի Նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության հարցի քննարկումն է: Պլանավորված է նաև հայտարարել Ադրբեջանի համար ԵԽ-ի գործողությունների պլանի պաշտոնական սկսման մասին, որն առնչվելու է 2014-2016 թվականներին:

Ադրբեջանում Յագլանդը կանցկացնի պաշտոնական մի շարք հանդիպումներ, այդ թվում նաև խորհրդարանի նախագահի ու արդարադատության նախարարի հետ:

Տեսանյութեր

Լրահոս