Թուրքական կայքը ԼՂՀ-ը նշել էր անկախ երկրների թվում

Day.az-ի փոխանցմամբ՝ թուրքական Fuar tour զբոսաշրջային կայքն ուղղել է իր «սխալը»՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ: Նշվում է, որ կայքի «Վիզաների մասին տեղեկատվություն» բաժնում աշխարհի երկրների թվում հայտնվել է նաև ԼՂՀ-ը՝ Dağlık Karabağ Cumhuriyeti:

Դրանից հետո ադրբեջանցի բազմաթիվ ընթերցողներ դիմել են Day.Az-ի խմբագրությանը, սակայն վերջինս խորհուրդ է տվել համապատասխան հարցով դիմել թուրքական կայքի ղեկավարությանը:

Վերջինս արձագանքել է ստացված բողոքներին ու դժգոհություններին, ԼՂՀ-ի անունը հանել է երկրների ցանկից և ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար:

Տեսանյութեր

Լրահոս