Բաժիններ՝

Յացենյուկն Արևմուտքին կոչ է արել օգնել Ուկրաինայի զինված ուժերի արդիականցման հարցում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը միջազգային գործընկերներին կոչ է արել աշխատել Եվրոպայի անվտանգության համար նոր, ընդհանուր մոդել ստեղծելու վրա:

Կիևում տեղի ունեցած անվտանգության ֆորումի ժամանակ Յացենյուկը նաև Արևմուտքին կոչ է արել օգնել ուկրաինական բանակի արդիականացման հարցում՝ նրա մարտունակությունը մեծացնելու համար.

«Մենք դիմում ենք մեր արևմտյան գործընկերներին. մեզ անհրաժեշտ է արդիականացում, տեխնիկական և այլ օգնություն՝ ուկրաինական զինված ուժերի ձևավորման համար, որոնք կկարողանան պաշտպանել Ուկրաինան և Եվրոպան»:

Յացենյուկի խոսքերով՝ երկրի ղեկավարությունը քիչ ջանքեր չի գործադրում՝ բանակին ֆինանսավորելու համար, սակայն դա հեշտ չէ ներկայիս պետբյուջեի պայմաններում:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե Ուկրաինայում բանակի կարիքների համար հավաքվել է ավելի քան 90 միլիոն գրիվնա (1 դոլարը հավասար է 11-12 գրիվնայի):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս