Ուկրաինան Համաշխարհային բանկից առաջին 500 միլիոն դոլարը կարող է ստանալ մայիսին
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան երկրի տնտեսական զարգացման համար Համաշխարհային բանկից կարող է մայիսին ստանալ 500 միլիոն դոլար կազմող առաջին տրանշը: Համաշխարհային բանկն ընդհանուր առմամբ պետք է Ուկրաինային հատկացնի 1.5 միլիարդ դոլարի վարկ:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի տնտեսական զարգացման ու առևտրի նախարարության մամուլի ծառայությունը: Նրա հաղորդմամբ՝ մնացյալ երկու տրանշներն (որոնցից յուրաքանչյուրը կազմելու է 500 միլիոն դոլար) Ուկրաինան կարող է ստանալ 2014 թվականի հոկտեմբերին և 2015 թվականի հունվար-փետրվարին:
Այդ գումարները ստանալու համար Ուկրաինայի իշխանությունները պետք է ապահովեն երկրի տնտեսությունը բարեփոխելու վերաբերյալ ներկայացված նախապայմանները: