Բաժիններ՝

Ղազախստանն արգելք է դրել ուկրաինական 5 ընկերության արտադրած պանրի ներկրման վրա

Интерфакс-Казахстан-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի սպառողների իրավունքների պաշտպանության պետական գործակալությունն արգելք է դրել ուկրաինական 5 ընկերության արտադրած պանրի ներկրման ու վաճառքի վրա:

Որպես այդ արգելքի պատճառ է նշվում պանրի որակի անհամապատասխանությունը տեղի չափորոշիչներին: Արգելքի մասին որոշումը երեկ ստորագրել է Ղազախստանի գլխավոր պետական սանիտար Ժանդարբեկ Բեկշինը: Բացի այդ, Ղազախստանն արգելք է դրել բելառուսական 1 և ռուսական 4 ընկերության արտադրած թռչնամսի ներկրման ու վաճառքի վրա:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Ռուսաստանն արգելք է դրել ուկրաինական 6 ընկերության արտադրած կաթնամթերքի ներկրման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս