Ստամբուլում տարեց հայուհիների վրա հարձակվելու մեջ մեղադրվող Մուրադ Նազարյանը մանրամասներ է ներկայացրել
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող երկրորդ դատարանում երեկ անցկացվել է 38-ամյա Մուրադ Նազարյանի գործով հերթական դատալսումը:
Նազարյանին կալանքի տակ են առել Ստամբուլի Սամաթյա թաղամասում Թուրքիայի քաղաքացի հանդիսացոց տարեց հայուհիների վրա 5 հարձակում իրականացնելու և 85-ամյա Մարիցա Քյուչուքին սպանելու կասկածանքով: Նիստին մասնակցել են նաև սպանված Մարիցա Քյուչուքի զավակները՝ Զադիկը, Յաշարը և Բայիզարը:
Դատական նիստի ժամանակ դատավորն ընթերցել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի, ամբաստանյալ Մուրադ Նազարյանը հանցանքը կատարելու պահին առողջական խնդիրներ չի ունեցել, ինչի համար էլ հանցանքի ապացուցման դեպքում պետք է ենթարկվի քրեական լիովին պատասխանատվության:
Նիստի ժամանակ Նազարյանը հայտարարել է, որ ոչ ոքի չի սպանել: Նա պատմել է, որ իրեն մոտեցել են 3 անծանոթ մարդիկ և դիմել են անուն-ազգանունով, ինքը նրանց չի ճանաչել, սակայն կարծել է, որ ոստիակններ են, ինչի համար էլ չի դիմել փախուստի: Դրանից հետո անծանոթները Նազարյանին նստեցրել են իրենց մեքենան և դեղահաբ տվել, ինչից հետո նա կորցրել է իրեն:
Նազարյանն ընդգծել է, որ հիշում է միայն այն, որ իր մատից արյուն են վերցրել, բռնությամբ մտցրել են անծանոթի տուն և այնպես են արել, որ նա բացի ու փակի այդ տան դռները, որպեսզի իր մատնահետքերը մնան դրա վրա: