Քառյակի նիստը չի ավարտվել, ընդմիջվել է
Գրեթե 3 ժամից ավելի տևած ԱԺ ոչ իշխանական քառյակի հերթական դռնփակ նիստից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ նիստը ոչ թե ավարտվել է, այլ ընդմիջվել է, քանի որ «Ժառանգության» ներկայացուցիչները պետք է քիչ հետո մասնակցեն Ազատության հրապարակում հրավիրված Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքին:
Լ. Զուրաբյանտ տեղեկացրեց, որ նիստը այսօր դեռ շարունակվելու է:
Նրա խոսքով՝ քառյակի նիստին մասնակցող կուսակցություններից յուրաքանչյուրը նիստում ներկայացրել է իրավիճակի իր գնահատականը, որոնց մեջ, ըստ նրա՝ էական արաձայնություններ կային: «Փաստորեն քառյակի նպատակն է՝ քննարկումների արդյունքում հասնել նոր ընդհանուր մարտավարության ձևավորմանը»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե տարբերություն կա՞ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և վարչապետի ամենահավանական թեկնածու Հովիկ Աբրահամյանի միջև, Լ. Զուրաբյանն ասաց. «»Բացարձակապես, որովհետև նրանք ներկայացնում են նույն չընտրված քաղաքական մեծամասնությունը: Ի՞նչ է՝ Տ. Սարգսյանի ղեկավարած կառավարության որոշումներն այս քաղաքական մեծամասնությունը չէ՞ր, որ ընդունում էր»:
Հարցին է, թե ո՞ր թեկնածուն է ձեզ համար ընդունելի, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Մենք մերժում ենք այս քաղաքական մեծամասնության կողմից որևէ կառավարության ձևավորման իրավունքը»: Նա նաև ավելացրեց, որ իրենց նպատակն է հասնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների, որի արդյունքում կձևավորվի օրինական իշխանություն: