Բաժիններ՝

Պենտագոնը մտադիր է մեծացնել Եվրոպայում ամերիկյան զինվորական կոնտինգենտի թվակազմը

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև շարունակվող հակամարտության ֆոնին մտադիր է վերանայել Եվրոպայում ամերիկյան զինվորական կոնտինգենտի թվակազմը:

Այս մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ զինված ուժերի գծով հանձնաժողովում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Դերեկ Չոլետը.

«Ուկրաինա Ռուսաստանի ապօրինի ներխուժումը մեր պատկերացմամբ հանդիսանում է միասնական, ազատ ու խաղաղ Եվրոպայի նկատմամբ մարտահրավեր: Այն անկայունություն է ստեղծում ՆԱՏՕ-ի սահմաններին»: Դրա հետ մեկտեղ Չոլետը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ:

Ներկա դրությամբ Եվրոպայում գտնվում է մոտ 67.000 ամերիկացի զինծառայող, որոնց մեծ մասը՝ Գերմանիայում (40.000 զինծառայող), Իտալիայում (11.000 զինծառայող) և Մեծ Բրիտանիայում (9500 զինծառայող): 1991 թվականին այդ ցուցանիշը կազմել է 285.000 զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս