ԱՄՆ-ը ՌԴ-ին մեղադրել է Ուկրաինայի արևելքում ներխուժման համար հող նախապատրաստելու մեջ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ ուղղակիորեն ռուսական գործակալներին մեղադրել է Ուկրաինայի արևելքում անջատողականների ակտիվանալու մեջ՝ հայտարարելով, որ Մոսկվան հավանաբար փորձում է Ղրիմի նման հող նախապատրաստել ռազմական գործողությունների համար.
«Ակնհայտ է, որ ռուսական հատուկ ուժերն ու գործակալները խթան են հանդիսացել վերջին 24 ժամվա քաոսի համար: Դա կարող է հնարովի պատրվակ ծառայել ռազմական գործողությունների համար, որոնց մենք ականատես ենք եղել Ղրիմում»:
Քերին հայտարարել է, որ իրենք նոր պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանի դեմ: Կիևը հայտարարել է, որ Ուկրաինայի այլ շրջաններից ուղարկված ուժայիններն անջատողականներից ազատագրել են Խարկովի վարչակազմի շենքը և ձերբակալել են 70 մարդու: