Բաժիններ՝

Ուկրաինայի ԱԳՆ-ը կանխատեսում է ՌԴ-ի կողմից օկուպացման երկրորդ փուլի իրագործում

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել երկրի ներքին գործերին Ռուսաստանի միջամտելու վերաբերյալ.

«Ուկրաինայի հարավի ու արևելքի առանձին քաղաքներում իրավիճակի սրումը կապված է Ռուսաստանի քայքայիչ գործունեության հետ: Սադրանքների իրականացման մեջ ներգրավված խմբավորումներին ղեկավարում են ռուսական հատուկ ծառայությունները:

Ագրեսիվ գործողությունները, որոնք սպառնալիքի տակ են դնում Ուկրաինայի քաղաքացիների կյանքն ու անվտանգությունը, անջատողական ուժերի ակտիվացոմը և հակաիրավական գործողություններին Ռուսաստանի քաղաքացիների մասնակցությունը վկայում են Ուկրաինայի օկուպացման երկրորդ փուլն իրականացնելու մտադրության մասին:

Դիվերսիոն աշխատանքն ուղեկցվում է մասշտաբային քարոզչական կամպանիայով, որը ցինիկաբար խեղաթյուրում է փաստերը, օգտագործում է շանտաժ ու սպառնալիքներ, տարածում է ակնհայտ ապատեղեկատվություն և նպատակ է հետապնդում միջամտել Ուկրաինայի ներքին գործերին:

Իրավիճակի էսկալացումը պետք է հանգեցնի արյունահեղությանն ու ուժային դիմակայությանը: Այդ առիթը պլանավորվել է հետագա ագրեսիայի համար օգտագերծելու նպատակով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս