Վրեժ Մարկոսյան. Քառյակը Սերժ Սարգսյանի հրաժարականին չի հասնի

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վրեժ Մարկոսյանը վստահ է՝ ոչ իշխանական չորս խմբակցությունների համագործակցությունը չի հանգեցնի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին: 168.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետի հրաժարականից հետո հնարավո՞ր է, որ քառյակը հասնի նաև Սերժ Սարգսյանի հրաժարականին, Վ. Մարկոսյանը վստահ պատասխանեց. «Ո՛չ, չեն հասնի, վստահ եմ, ոչ չեն հասնի»:

Նա քառյակի գործողություններում լուրջ բան չի տեսնում, ուստի համոզված է, որ նրանք այդքան հեռու չեն գնա: «Լուրջ բան այնտեղ չեմ տեսնում»,- կրկնեց նա:

Մեր դիտարկմանը, թե ՀՀԿ-ականները լուրջ չէին վերաբերում նաև Տիգրան Սարգսյանի հրաժարականին, նա այսպես արձագանքեց. «Դե հիմա, ասենք՝ վարչապետին հասան, բայց նախագահին փոխել չեն կարող, ՀՀԿ-ականներն ավելի շատ են»:

Նա նաև կանխատեսեց, որ հաջորդ վարչապետը կլինի կամ ՀՀԿ-ից, կամ անկուսակցական, բայց այն, որ ընդդիմությունից չի լինի, Վ. Մարկոսյանը կասկած չունի:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս