Ուկրաինայի հարավն ու արևելքը պետք է ներկայացված լինեն միջազգային բանակցություններում. Լավրով
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի հարավն ու արևելքը պետք է ներկայացված լինեն միջազգային բանակցություններում: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը.
«Դրա հետ կապված՝ յուրաքանչյուր բազմակողմ ձևաչափ, որը կանտեսի Ուկրաինայի հարավի ու արևելքի վրդովմունքը կիևյան ղեկավարության վերաբերմունքի հանդեպ, հնարավորություն չի տա աշխատել որևէ ձևաչափով: Մենք կողմ ենք, որ Ուկրաինայի հարավն ու արևելքը ներկայացված լինեն այդօրինակ միջոցառումներում»:
Լավրովը վստահություն է հայտնել, որ իրավիճակի հանդարտեցմանն անկարելի կլինի հասնել, եթե Ուկրաինայի իշխանությունները շարունակեն անտեսել երկրի հարավ-արևելյան հատվածի շահերը: