Բաժիններ՝

Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի ռազմանավերն ուղարկվել են Միջերկրական ծով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի շրջանում Ռուսաստանի ռազմածովային խմբավորումը գլխավորելու է Հյուսիսային նավատորմի «Պյոտր Վելիկի» ատոմային հրթիռակիր հածանավը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի հրամանատար, ծովակալ Վլադիմիր Կոռոլևը.

«Ներկա դրությամբ Հյուսիսային նավատորմի ռազմանավերի երկու խմբավորում առաջադրանքներ է իրականացնում Միջերկրական ծովում, դրանք գլխավորում է «Պյոտր Վելիկի» հածանավը և «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրային հածանավը»:

Նա ընդգծել է, որ Սիրիայի շրջանում գործող նավախումբը, որն ունի նաև խոշոր դեսանտանավեր, գլխավորելու է հենց «Պյոտր Վելիկին»: Կոռոլևի տվյալներով՝ ընդհանուր առմամբ Միջերկրական ծովում մարտական ծառայության մեջ է Հյուսիսային նավատորմի 12 ռազմանավ և նավ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930