Բաժիններ՝

«Մենք շարժվում ենք ՍԴ որոշմամբ և ոչ թե մեկնաբանություններով»

«Մենք շարժվում ենք ՍԴ որոշմամբ և ոչ թե մեկնաբանություններով: Կա արդեն ձևավորված որոշակի մեխանիզմ, դիմումի ձևը տեղադրված է նաև համացանցում, աշխատակիցը պետք է իր կողմից թույլտվություն տա գործատուին, որ կատարի կամ չկատարի համապատասխան վճարումներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ Հայկ Չոբանյանը:

Ըստ նրա՝ աշխատողները պետք է տեղեկացնեն ֆինանսների նախարարությանը, կամ դեպոզիտարիային, որպեսզի իրենց անունից որևէ գործառույթ չկատարվի, քանի որ եթե աշխատողը ինքը չի ընտրում կենսաթոշակային ֆոնդը, ապա այդ ընտրությունը կատարվում է ավտոմատ: Չոբանյանի խոսքով՝ գործատուները պետք է միասնական ձևով վարեն իրենց հաշվապահական հաշիվները, որպեսզի հետագայում հարկային մարմինների հետ խնդիրներ չառաջանան:

 

«Անտարես» հոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանն առաջարկեց՝ եթե հարկային տեսչության կողմից ոտնձգություններ լինեն, գործարարներին միավորել և միասնական պատվերով փաստաբանները հանդես գալ դատարանում. «Չեմ կարծում, որ այդքան ճնշմանը որևէ դատարան կդիմանա»: Իսկ տույժ-տուգանքների պահով Ա.Մարտիրոսյանը նկատեց՝ «ինչքան էլ նշանակեն, գալու է, չէ՞, սեպտեմբերի 30-ը»:

Ա.Մարտիրոսյանի կարծիքով՝ նրանից, որ ՍԴ-ն իր գործընկերներին ինչ-որ բան է ասում, դա քաղաքացու վրա չպետք է ազդի, և երբ ՍԴ դատավորները որոշում են, պատասխանատու են այդ վճռի համար, բայց հարցազրույցների համար պատասխանատու չեն. «Պետք է կիրառել ՍԴ որոշումը, իսկ դա նշանակում է հարգել քաղաքացիների իրավունքը»:

Չոբանյանը նշեց, որ ՍԴ-ն ոչ միայն հակասահմանադրական է ճանաչել համապատասխան դրույթները, այլև անվավեր, այսինքն՝ դա նշանակում է, որ դրանք չեն գործում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս