Բաժիններ՝

ՄԱԿ ԱԽ-ը հրաժարվել է քննարկել Քեսաբի հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ը մերժել է Ռուսաստանի առաջարկը՝ կապված Սիրիայի Քեսաբ քաղաքում հայերի զանգվածային սպանությունները դիտարկելու և դատապարտելու հետ:

Դրա հետ կապված՝ ՌԴ Դաշնային խորհրդի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը վստահություն է հայտնել, որ ՄԱԿ ԱԽ-ի այդ քայլը պայմանավորված է նրանով, որ նրա մշտական անդամների մեծ մասն իր նպատակներն ու առաջադրանքներն է հետապնդում Սիրիայում.

«Ինձ մոտ հարց է ծագում, թե ինչու նրանք (ՄԱԿ ԱԽ) հրաժարվեցին քննարկել Քեսաբում տեղի ունեցածը: Կատարելապես ակնհայտ է, որ ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամներից շատերն իրենց նպատակներն ու առաջադրանքներն են հետապնդում Սիրիայում. նրանց համար ատելի Բաշար Ասադի վարչակարգի տապալումը: Դրա համար էլ նրանք հանուն այդ նպատակների աչք են փակում Քեսաբի հայկական բնակչության հետ տեղի ունեցածի վրա»:

Նշվում է, որ Ջաբարովը Սիրիայի հայերի վրա կատարված հարձակումը համեմատել է մեկ դար առաջ կատարված Հայոց ցեղասպանության հետ և հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը «խելքի կգա» և կհասկանա, որ այդ աղետը 21-րդ դարում չպետք է կրկնվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս