The New York Times-ն արևմտյան երկրներին կոչ է արել կոշտ պատժամիջոցներ պատրաստել Ռուսաստանի դեմ
Ամերիկյան The New York Times թերթն արևմտյան երկրներին կոչ է արել նախապատրաստել «ծավալուն և կոշտ պատժամիջոցներ», եթե Ռուսաստանը շարունակի իր ագրեսիան Արևելյան Ուկրաինայում:
Թերթի տվյալներով՝ այդ պատժամիջոցները պետք է ներառեն արևմտյան ֆինանսական շուկաների մուտքի սահմանափակումը ռուսական բանկերի ու կորպորացիաների համար:
Թերթն ընդգծում է, որ Դոնեցկի ու Ուկրաինայի արևելյան մյուս քաղաքների դեպքերը շատ նման են նրանց, որոնք հանգեցրին Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուն: