Բաժիններ՝

«Ինչքան էլ իրենք լեզվին են տալիս, միևնույնն է, անում եմ այն, ինչ պետք է անել ըստ օրենքի». Կարեն Անդրեասյան

«Նախ իմ զեկույցները հրապարակվում են ձեզ համար և եթե ինչ-ինչ դիվիդենտեներ ունենում եմ, ապա հենց ձեզնից եմ ունենում այդ դիվիդենտները: Ինչ վերաբերում է իմ աշխատանքի նպատակին: Եթե թերությունը բարձրաձայնելը համարվում է ավելորդություն, այն էլ, երբ դա օրենքով իմ գործառույթն է, մենք կարող ենք ուղղակի դադարեցել այս կառույցի գործունեությունը:

Մենք ստեղծված ենք ոչ թե գովաբանելու և գովելու մեր պետական մարմիններին, այ ցույց տալու այն խնդիրները, որ իրենք ունեն: Այն, որ տարիների ընթացում արդեն փոխվում է նախ քննադատության որակը, երկրորդ՝ նվազել է այդ հակադարձումների քանակը, շատերն են սկսել հասկանալ, որ մենք ցավերը չենք ստեղծում կամ հորինում:

Մենք եղած ցավերը հնարավորինս մասնագիտորեն ներկայացնում ենք: Եվ ամենակարևորը, արդյունքները դրական են՝ ինչքան էլ իրենք, կարելի է ասել, լեզվին են տալիս, միևնույնն է, անում եմ այն, ինչ պետք է անել ըստ օրենքի»,- լրագրողների հարցին՝ ինչով է պայմանավորված պետական գերատեսչությունների արձագանքը ՄԻՊ զեկույցներին, պատասխանեց Կարեն Անդրեասյանը:

Նախորդ տարի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակեց զեկույց «Արդար դատաքննության իրավունքների վերաբերյալ», որտեղ նշել էր դատարաններում կաշառքի գները, ներկայացրել երկակի ստանդարտների կիրառման դեպքեր թե՛ Վճռաբեկ դատարանի, թե արդարադատության խորհրդի կողմից:

Զեկույցը քննադատության արժանացավ պետական մարմինների կողմից: Անդարադառալով հնչած քննադատությանը, Կ. Անդրեասյանն ասաց. «Ասում են վատը, հակադարձում են, հաճախ նույնիսկ անցնում են կոռեկտության սահմանը, բայս սկսում են աշխատել այն ուղղությամբ, որը մենք տալիս ենք, և դրա ապացույցը կարող եմ ներկայացնել:

Մեր զեկույցից հետո անկախ դատական համակարգի առանձին մանր կամ միջին չինովնիկների էլի լեզվին տալու կուլտուրայից, մենք տեսանք, որ օրինական վճռաբեկ դատարանի և փաստաբանների պալատի միջև ստեղծվեց աշխատանքային խումբ, որը սկսեց քննարկել այն հարցը, որի մասին փաստբանները երկու տարի խոսում էին և առաջընթաց չկար, նույնիսկ գործադուլ հայտարարեցին, որովհետև անորոշ էր մնացել վճռաբեկ դատարանի հայեցողությունը՝ եր գործերը ընդունի վարույթ, երբ չհիմնավորի, հիմնավորի կամ չհիմնավորի: Այս խնդիրըբաց էր, զեկույցց հետո ստեծվեց խումբ, որը սկսեց աշխատել այս ուղղությամբ»:

Լրագողների հարցին՝ արդյոք ունի վարչապետի նախընտրելի թեկնածու, Կ. Անդրեասյանը պատասխանեց, որ հույս ունի՝ ով կլինի վարչապետ, կենտրոնացած կլինի մարդու իրավունքներ պաշտպանության վրա.

«Նախկին վարչապետին ուզում եմ շնորհակալություն հայտնել աշխատանքի համար, մեր համագործակցությունը եղել է խնդիրներով, մենք նույնպես քննադատել ենք և ունեցել ենք պրոբլեմներ հենց գործող կառավարության հետ,այդ զեկույցը, որ ներկայացնում ենք, մի ծավալուն քննադատություն է ամբողջ եղած աշխատանքին»:

ՄԻՊ-ը շնորհակալություն հայտնեց Տիգրան Սարգսյանին իրենց առաջարկությունները Մարդու իրավունքների ազգային ծրագրում ներառելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս