Բաժիններ՝

ԱՄՆ-ը կասեցնում է ՌԴ-ի միջուկային օբյեկտների պաշտպանության ֆինանսավորումը. մամուլ

Ռուսական КоммерсантЪ թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը որոշել է հրաժարվել Ռուսաստանի հետ մնացյալ փոքրաթիվ երկկողմ նախագծերից ևս մեկի հարցում համագործակցությունից: Վաշինգտոնը հայտարարել է, որ դադարեցում է ռուսական միջուկային օբյեկտների պաշտպանության մակարդակը բարձրացնելու աշխատանքների ֆինանսավորումը:

Վաշինգտոնն իր այդ քայլը պատճառաբանել է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի ձեռնարկած գործողություններով: Ընդգծվում է, որ Վաշինգտոնը մտադիր չէ սահմանափակվել ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում Մոսկվայի հետ համագործակցության կասեցմամբ և պատրաստվում է վերանայել ռուսական միջուկային համալիրին ֆինանսական ու տեխնիկական օգնության ծրագիրը:

Թերթի աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ-ն առաջին հերթին պլանավորում է կասեցնել ռուսական միջուկային օբյեկտների պաշտպանվածության մակարդակը բարձրացնելուն միտված բոլոր աշխատանքների ֆինանսավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս