Բաժիններ՝

Առաջիկա 10 օրում կարող են ուղիղ բանակցություններ անցկացվել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկել են մոտ ժամանակներս ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ անցկացնելու հնարավորությունը՝ կապված ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման հետ.

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին. «Նախարարները քննարկել են առաջիկա 10 օրում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ կազմակերպելու հնարավորությունը, որպեսզի փորձեն գտնել (Ուկրաինայի) իրավիճակի կարգավորման եղանակները»:

ՌԴ ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են Ուկրաինայի հարցում շարունակել համատեղ ջանքեր գործադրելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս