Բաժիններ՝

ԱՄՆ պետդեպարտամենտը վստահ է, որ Ուկրաինայի արևելքի դեպքերը նախաձեռնել է Ռուսաստանը

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արևելքում վերջին օրերի դեպքերը նախապատրաստել է Ռուսաստանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին.

«Քաջ հայտնի է, որ նրանք, ովքեր հանդես են գալիս այդ (արևելյան) շրջաններում, հանդիսանում են ռուսամետ անջատողականներ: Գոյություն ունեն բավական լավ, հաստատված ենթադրություններ, որ ելույթ ունեցողներից մի մասին վճարում են, ևր որ նրանք հանդիսանում են տեղաբնակներ: Այդ ամենը մեզ մոտ հարուցում է լուրջ մտահոգություն»:

Փասկին ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը հետևում է Խարկովի, Դոնեցկի, Լուգանսկի ու Մարիուպոլի դեպքերին, որոնք չեն եղել ինքնաբուխ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս