Բաժիններ՝

ԹվիԹերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը կայցելի Հայաստան

Թումոյի խորհրդի անդամ և Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը Թումոյի հրավերով ապրիլ 12-ին կայցելի Հայաստան: Մեկ շաբաթյա իր այցի ընթացքում Րաֆֆի Գրիգորյանը կանցկացնի երկու ծրագրավորման դասընթաց, կվարի հանրային դասախոսություն, կհանդիպի Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների և կառավարության անդամների հետ:

Րաֆֆի Գրիգորյանն և իր թիմակիցները ղեկավարում են Թվիթերի կարևորագույն ենթակառուցվածքները, ինչպիսիք են՝ տվյալների շտեմարանը, ՎԵԲ սպասարկիչները և ծրագրերի դարանները: Նախքան Թվիթերը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտ Րաֆֆին համահիմնադրել է անձնական էներգախնայողության նախագիծը՝ WattzOn, ղեկավարել խորհրդատվական ընկերություն, նաև դասավանդել Նյու Յորքի համալսարանի ինտերակտիվ հեռահաղորդակցության բաժնում:

Ապրիլի 14-ից 17-ը Րաֆֆին Թումոյում կվարի ծրագրավորման առաջադեմ դասընթաց՝ համալսարանի ուսանողներին և ՏՏ ոլորտի մասնագետներին ծանոթացնելով Թվիթերի API-ին, ինչպես նաև՝ միջին մակարդակի դասընթաց գրագետ կոդավորման մեթոդների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս