Դոնեցկը հայտարարել է Ուկրաինայից իր անկախության մասին. մամուլ (տեսանյութ, ուղիղ միացում)
Gazeta.ru-ի Facebook-յան էջի փոխանցմամբ՝ Դոնեցկը հայտարարել է Ուկրաինայից իր անկախության մասին և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն ստեղծելու մասին: Այդ մասին նշված է YouTube վիդեոհոսթինգում այսօր տեղադրված համապատասխան տեսանյութում:
Նման որոշում է ընդունվել Կոորդինացիոն խորհրդի ոչ պաշտոնական հանրաքվեի արդյունքներով: Այսօր պետք է տեղի ունենա ինքնահռչակ հանրապետության մարմմինների ու իշխանությունների անդամների նշանակումը: Երեկ ռուսամետ ակտիվիստները Դոնեցկում գրավել են մարզային վարչակազմի շենքը: