Բաժիններ՝

Հայտնի է դարձել Եգիպտոսում նախագահի աթոռին երրորդ հավակնորդի անունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախագահի աթոռին երրորդ հավակնորդի անունը հայտնի է դարձել երեկ: Մայիսի 26-27-ին կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարել է իրավաբան Մուրտադա Մանսուրը:

Նա ծրագրել է այդ ընտրություններում մրցակցել Եգիպտոսի պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի և նասերական Համդին Սաբբահիի հետ, որոնք համարվում են հիմնական թեկնածուներ: Ներկայումս Եգիպտոսի ԿԸՀ-ն իրականացնում է թեկնածուների գրանցման գործընթացը:

Դա հաջող անցնելու համար նախագահի թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց համակիրների 25.000 ստորագրությամբ թերթիկ: Գրանցումը տևելու է մինչև ապրիլի 20-ը, ինչից հետո պաշտոնապես կհայատարարվի ընտրական մրցավազքի բոլոր մասնակիցների մասին:

Մուրտադա Մանսուրը Կահիրեում հայտնի հասարակական գործիչ է: Նրա նախագահական ծրագիրը կենտրոնացած է լինելու Եգիպտոսի միջազգային դիրքի վերականգնման ու ամրապնդման, ինչպես նաև երկրի ներսում կենսական չափորոշիչների բարելավման, ահաբեկչության վերացման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930