Ռուսաստանն արգելք է դրել ուկրաինական 6 ընկերության արտադրած կաթնամթերքի ներկրման վրա
Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը (Роспотребнадзор) արգելել է կաթնամթերք արտադրող ուկրաինական մի շարք ձեռնարկությունների արտադրանքի ներկրումը երկիր: Ընդհանուր առմամբ, այդ արգելքը վերաբերվել է ուկրաինական 6 ընկերության:
Роспотребнадзор-ը հայտարարել է, որ հայտնաբերվել են Ռուսաստանի տեխնիկական կանոկակարգին տվյալ ձեռնարկությունների արտադրանքի անհամապատասխանություններ: Նշվում է, որ 2012 թվականի փետրվարին Ռուսաստանը նույնպես արգելել էր ուկրաինական մի շարք ձեռնարկությունների արտադրած պանիրի ներկրումը:
Արգելված է նաև ուկրաինական Roshen ընկերության հրուշակեղենի ներկրումը Ռուսաստան: