Բաժիններ՝

Կոռուպցիան արմատախիլ անելն Ուկրաինայի ազգային անվտանգության գլխավոր հարցն է. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ անհրաժեշտ է բարեփոխել Ուկրաինան և դա անել շատ արագ.

«Կոռուպցիան արմատախիլ անելը հանդիսանում է Ուկրաինայի ազգային անվտանգության գլխավոր հարցը, թիվ մեկ հարցը: Հակառակ դեպքում կոռուպցիան կվերածվի պետական մեխանիզմում տեղակայված դանդաղ գործունեության ականի:

Չնայած ներտնտեսական ծանր իրավիճակին ու արտաքին սպառնալիքին՝ Ուկրաինայի նոր իշխանությունները պետք է վերաձևավորեն պետական ողջ համակարգն առավելագույն սեղմ ժամկետում, այլապես Ուկրաինան կհայտնվի Կրեմլի տոտալ վերահսկողության տակ:

Եթե Ուկրաինայի թե՛ արևելքում, թե՛ արևմուտքում բնակվող մարդիկ 3-6 ամիս անց հասկանան, որ գործերը չեն բարելավվել, ապա այդ ժամանակ Պուտինն իսկապես կիրագործի ողջ Ուկրաինայի վրա վերահսկողություն հաստատելու իր պլանը: Պետք է գործել շատ արագ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930