Բաժիններ՝

Ստրասբուրգում բացվում է ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստրասբուրգում այսօր բացվում է ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանը, որում կենտրոնական քննարկման թեմաներից մեկը լինելու է Ռուսաստանի պատվիրակությանը լիազորություններից զրկելու մասին առաջարկը՝ կապված Ղրիմի հարցում այդ երկրի դիրքորոշման հետ:

Պլանավորված է քննարկել նաև Ուկրաինայում տիրող ներկայիս իրավիճակը: Վաղը Ստրասբուրգում ելույթ է ունենալու Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ իրենք մի շարք հարցեր են պատրաստել նրա համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս