ԵԱՀԿ Մինսկի խումբը պատրաստում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) երեկ Մոսկվայում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ:

Այս մասին հայտնել է ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունը, ըստ որի` այդ հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարության մեջ նշված է.

«Համանախագահներն արտգործնախարարներին հաստատել են Ղարաբաղյան հակամարտության արդար ու խաղաղ կարգավորման հանդեպ իրենց հավատարիմ լինելը:

Նրանք քննարկել են մոտ ապագայում (Հայաստանի ու Ադրբեջանի) նախագահների հնարավոր հանդիպման հարցը և ընդգծել են հիմնական հարցերի շուրջ հետագա առաջընթացի հասնելու հրատապությունը:

Համանախագահները վերստին ընդգծել են տարածաշրջանի լարվածության նվազեցման և խաղաղության գործընթացի առաջխաղացման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»:

Տեսանյութեր

Լրահոս