Ղազախստանի վարչապետը հրաժարական է տվել
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի վարչապետ Սերիկ Ախմետովը հրաժարական է տվել: Միաժամանակ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ընդունել է կառավարության հրաժարականը:
Հրաժարական տալուց հետո Ախմետովը շնորհակալություն է հայտնել Նազարբաևին՝ իր նկատմամբ ցուցաբերած վստահության համար: Այժմ Ղազախստանում պետք է ձևավորվի նոր կառավարություն: Մինչ այդ բոլոր նախարարները կշարունակեն աշխատել զբաղեցրած պաշտոններում:
Ախմետովն ինքը մինչև նոր վարչապետի նշանակվելը կմնա վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում: Նա Ղազախստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականի սեպտեմբերից: