ԲՀԿ-ական պատգամավորը տեղյակ չէ շուրջօրյա հանրահավաքների մասին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը տեղյակ չէ, որ խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունները, այդ թվում՝ իր կուսակցությունը, պատրաստվում են ապրիլի 28-ից 30-ը Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ անցկացնել:

Հիշեցնենք, որ երեկ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունները հերթական համատեղ դռնփակ նիստում որոշում են կայացրել շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու վերաբերյալ:

168.am-ը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանից հետաքրքրվեց՝ արդյոք ինքը մասնակցություն ունենալո՞ւ է քառյակի եռօրյա հանրահավաքներին: Ի պատասխան պատգամավորը նշեց. «Ես տեղյակ չեմ, առայժմ տեղեկացված չեմ»:

Մեր դիտարկմանը, թե նման որոշում է կայացրել ոչ իշխանական քառյակը, այդ թվում՝ իր կուսակցությունը՝ ԲՀԿ-ն, Արագած Ախոյանն այսպես արձագանքեց. «Որոշում կլինի, որոշման մասին մեզ տեղյակ կպահենք, կիմանանք»:

Կարդացեք նաև

Իսկ շուրջօրյա հանրահավաքների գաղափարի շուրջ Ա. Ախոյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ՝ ասելով. «Չեմ կարող պատասխանել»:

Տեսանյութեր

Լրահոս