Բաժիններ՝

Պորոշենկոն խոստացել է երկրի նախագահ ընտրվելու դեպքում վաճառել Roshen կոնցեռնը

Գերմանական Bild թերթին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահի թեկնածու, ձեռնարկատեր Պյոտր Պորոշենկոն խոստացել է երկրի նախագահ ընտրվելու դեպքում վաճառել Roshen կորպորացիան.

«Եթե ինձ ընտրեն Ուկրաինայի նախագահ, ես կխաղամ ազնիվ և կվաճառեմ Roshen կոնցեռնը: Նախագահի պաշտոնում ես ցանկանում մտահոգվել և մտահոգվելու եմ բացառապես Ուկրաինայի բարօրության մասին»:

Ուկրաինայի ԿԸՀ-ն Պյոտր Պորոշենկոյին արդեն իսկ գրանցել է որպես Ուկրաինայի նախագահի թեկնածու: Ուկրաինայում նախագահական վաղաժամ ընտրությունները նշանակված են այս տարվա մայիսի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս