Իրեն կայսրության նման պահող ՌԴ-ը կորցնելու է իր տարածքային ամբողջականությունը. Սաակաշվիլի

BBC-ին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին քննադատել է Ռուսաստանի իշխանություններին. «Ղրիմը Ռուսաստանի հետ չունի ապագա, ինչպես և Ռուսաստանն ինքը՝ Ղրիմի հետ: Ռուսաստանը, իրեն պահելով որպես կայսրությունը, կորցնելու է իր տարածքային ամբողջականությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ղրիմյան արկածախնդրությամբ արագացրեց իր անկումը, որն այժմ անխուսափելի է: Կարծում եմ, որ ոչ միայն Ղրիմը, այլև Աբխազիան ու Ցխինվալի շրջանն ապագա չունեն Ռուսաստանի հետ: Ռուսաստանն այդ շրջանների հետ միասին չունի ապագա:

Իրեն կայսրության նման պահող Ռուսաստանը կորցնելու է իր տարածքային ամբողջականությունը, և դա լինելու է նրա և ոչ թե հարևան երկրների ընտրությունը: Մենք կցանկանայինք Ռուսաստանը տեսնել միասնական, ժողովրդավարական ու հաջողակ երկիր:

Դրա համար էլ, հենց տեղի կունենա Պուտինի տապալումը, իսկ դա անխուսափելի է, Ռուսաստանը ոչ միայն կհեռանա զավթած տարածքներից, այլև ուժգին խնդիրներ կծագեն Ռուսաստանի ներսում, որոնք ժառանգված կլինեն Պուտինից»:

Տեսանյութեր

Լրահոս