Պուտինյան էմիսարները՝ Հայաստանում. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Պարզվում է՝ Մաքսային և Եվրասիական միությունները «լայն» հորիզոններ են բացել հայաստանյան պուտինյան տխրահռչակ ակումբների «հեղինակ», կրեմլյան հիերարխիայի «գնդի որդի» Անդրանիկ Նիկողոսյանի համար։ Նա այժմ համարվում է Եվրասիական միության «գրանտատու», տնօրինում է կրեմլյան լուրջ միջոցներ և իրականացնում է քարոզչություն հետխորհրդային երկրներում։ Ղրիմյան դեպքերի ժամանակ ֆինանսավորել է գրանտատու-տեղեկատվական «պատերազմը», ինչի համար էլ Արևմուտքի համար դարձել է «պերսոնա նոն գրատա», ու, ըստ «Հրապարակի» աղբյուրների, Ռուսաստանի նկատմամբ առաջիկայում կիրառվող պատժամիջոցների սպասվող փուլում նրա անունը նույնպես կլինի «պատժվածների» ցուցակում։ Ի դեպ, օրերս նա Հայաստանում էր՝ եկել էր մասնակցելու Մաքսային միությանը նվիրված տնտեսական ֆորումին, որի ժամանակ նաև «ողջույնի» խոսք է ասել, ակտիվ «դվիժենիների» ու հանդիպումների մեջ է եղել ՀՀ վերնախավի հետ, մի քանի հանդիպումներ է ունեցել նաև Տիգրան սարգսյանի հետ։ Նա պատրաստվում է «գրանդիոզ» ծրագրեր, համերգներ անել Հայաստանում։

Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս