Ամենօրյա հանրահավաքները կարող են ձնագնդի էֆեկտ ունենալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. Երեկ «հրաշալի քառյակի» հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ ապրիլի 28-ին մի կողմից՝ ԱԺ դահլիճում չորս ուժերի նախաձեռնությամբ արտահերթ կարգով կքննարկվի կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկը, մյուս կողմից՝ Ազատության հրապարակում կանցկացվի հանրահավաքը։ Ու քանի որ այդ հարցի քվեարկությունն Աժ կանոնակարգի համաձայն, պիտի տեղի ունենա ամենաուշը ապրիլի 30-ին, հանրահավաքն անելու են 3 օր շարունակ։ Մինչ այդ, խորհրդարանական չորս ուժերն իրազեկման միջոցառումներ են անցկացնելու մարզերում։ Փաստորեն, ոչ իշխանական խմբակցությունները գնալով կոշտացնում են իրենց դիրքորոշումը։ Եվ մեր երկրում առկա պայթյուն անվտանգ իրավիճակում չի բացառվում, որ ամենօրյա հանրահավաքները կարող են ձնագնդի էֆեկտ ունենալ։ Մնում է, որ 4 ուժերի առաջնորդները, որոնք ծրագրվածի համաձայն պետք է մասնակցեն հանրահավաքներին, հերթական անգամ ժողովրդին չթողնեն հրապարակում միայնակ՝ որքան էլ որ ճնշումները մեծ լինեն։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս