Բաժիններ՝

Գողություն` «Օրանժ» գրասենյակից

Մարտի 22-ին, ժամը 13.30-ին, 1954 թ. ծնված Արամ Ա.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ 2013 թ. նոյեմբերին ոմն Վրեժ Երևանի Մարգարյան փողոցում գործող սուպերմարկետից իր անձնագրով, ապառիկ կարգով, վերցրել է «Նոութբուք» համակարգիչ, իսկ «Օրանժ» գրասենյակից` բջջային հեռախոս, տիրացել նշված իրերին` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վրեժը 1991 թ. ծնված Վրեժ Գ.-ն է:

Մարտի 31-ին, ժամը 13.00-ին, Վրեժ Գ.-ն ներկայացվել է ոստիկանության քննչական բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս