Ապրիլի 28-ից 30-ը քառյակը համատեղ շուրջօրյա հանրահավաքներ կանցկացնի
ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները որոշում են կայացրել Ազատության հրապարակում շուրջօրյա համատեղ հանրահավաքներ անցկացնելու մասին:
Այս մասին քառյակի հերթական դռնփակ հանդիպումից հետո հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա հայտարարեց, որ ապրիլի 28-ից 30-ը քառյակը համատեղ շուրջօրյա հանրահավաքներ կանցկացնի, ինչպես նաև հանրապետության մարզերերում կնախատեսի իրազեկման հանրահավաքներ, որոնք ուղղված կլինեն հանրության լայն շերտերին կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին տեղեկացնելուն:
Նա հայտնեց, որ ծրագիրը կազմակերպելու համար արդեն ստեղծվել է երկու հանձնախումբ, սակայն չմանրամասնեց, թե ովքեր են հանձնախմբի անդամները: