Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդունել է կառավարության հրաժարականը` վարչապետ Ժան Մարկ Էյրոյի գլխավորությամբ, հաղորդում է Agence France-Presse-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նոր վարչապետը կարող է լինել ՆԳ նախարար Մանուել Վալսը:
Կառավարությունը հրաժարական էր ներկայացրել Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող սոցիալիստական կուսակցության պարտության պատճառով: Ընտությունների երկրորդ փուլում սոցիալիստներն ստացել էին 42% քվե, իսկ լիբերալ-պահպանողականները` 49%: