Եթե թշնամին կրկին հարձակվի Արցախի վրա, ապա պատերազմը կլինի հայրենական. ԼՂՀ Նախագահ. armenpress.am
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում անդրադարձել է երկրի ձեռքբերումներին և առայժմ չլուծված հարցերին ու դիվանագիտորեն պատասխան տվել ռազմական հռետորաբանությամբ տառապողներին:
-Պարոն Սահակյան, Արցախի ամենամեծ մարտահրավերը երկրի անվտանգության ապահովումն է: Որպես ԼՂՀ գերագույն գլխավոր հրամանատար` ինչպե՞ս եք գնահատում ԼՂՀ պաշտպանության բանակի պատրաստվածությունը:
-Արցախի պաշտպանության բանակը, ինչպես արդեն նշեցի, արդյունավետորեն և պատվով է իրականացնում իր առջև դրված խնդիրները: Դրա վառ վկայությունն է մեր տարածաշրջանում պահպանվող խաղաղությունն ու կայունությունը, որի հիմնական երաշխավորներից մեկը հենց Պաշտպանության բանակն է: Մեր զինված ուժերն ի վիճակի են պաշտպանել Արցախի Հանրապետության անկախությունն ու հարազատ ժողովրդի անվտանգությունը ցանկացած ոտնձգությունից:
-Պարոն Նախագահ, բազմաթիվ ռազմական փորձագետների գնահատմամբ Ադրբեջանը ոչ թե պատերազմ կսկսի, այլ, այսպես կոչված, բլից-կրիգի տարբերակով կփորձի ակնթարթային հարձակում գործել և ծանր հետևանքներ թողնել: Նման տեսակետ վերջերս էլ հնչեցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նման գնահատականները որքանո՞վ են արդարացված, և մեր Պաշտպանության բանակը որքանո՞վ է պատրաստ նման անակնկալների:
-Պետք է նշեմ, որ այս սցենարն ուղղակի անհնարին է մի շարք պատճառներով: Նախևառաջ, մենք ունենք հզոր պաշտպանական համակարգ, որն ի վիճակի է կասեցնել նման հարձակումն ու անցնել լայնածավալ հակագրոհի: Եվ երկրորդ, եթե թշնամին կրկին հարձակվի Արցախի վրա, ապա այս պատերազմը նույնպես կլինի հայրենական պատերազմ, որին կմասնակցեն ողջ Արցախն ու համայն հայությունը, իսկ նման դեպքում բլից-կրիգ ուղղակի հնարավոր չէ իրականացնել:
Մանրամասներն` այստեղ։