Մարտի 29-ին ժամը 20:30-ից 21:30-ը կանջատվի մայրաքաղաքի փողոցների լուսավորությունը
Հայաստանում արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվող «Մոլորակի ժամ» միջազգային էկոլոգիական ակցիայի շրջանակում մարտի 29-ին, ժամը 20:30-ից 21:30-ը կանջատվի մայրաքաղաքի փողոցների լուսավորությունը:
Հիշեցնենք, որ ակցիային մարդիկ միանում են կամավոր, սակայն ցանկացած քաղաք, միանալով ակցիային, պարտավորվում է մեկ ժամով անջատել քաղաքի արտաքին լուսավորությունը:
Նախորդ տարի այս ակցիային մասնակցել է աշխարհի ավելի քան 5 300 քաղաք:
Երևանի քաղաքապետարան