Խեղճ Գագիկ. «ՀԺ»

«ՀԺ» գրում է. Հայ ազգայի կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երեկ, ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով, բացահայտեց, թե ինչպիսի կուսակցական խտրականության է ենթարկվում ԲՀԿ ղեկավար Գ. Ծառուկյանը գործող իշխանությունների կողմից։

«Այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն իշխող կոալիցիայի անդամ էր, Գագիկ Ծառուկյանին թույլ էր տրվում բարեգործություն անել, վճարել կրթաթոշակներ և ուսանողների ուղևորավարձը։ Երբ ԲՀԿ-ն ընդդիմություն դարձավ այս իշխանություններին, այդ գործունեությունը անմիջապես խոչընդոտվեց, և նույն գործառույթը պարտադրվեց մի մեծահարուստի, որը այնքան հեռու է կրթությունից, ինչքան նախարար Աշոտյանը բալետից, բայց մի կարևոր առավելությունի ունի. անվերապահ հավատարմություն Հանրապետական կուսակցության առաջնորդին»,- հայտարարեց Զուրաբյանը։

Փաստորեն, այս ելույթով պարոն Զուրաբյանը երկու կարևոր շեշտադրում արեց. Նախ՝ փաստորեն, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չափազանց մոտ է կանգնած գիտությանն ու կրթությանը։ Եվ երկրորդ՝ նա հետապնդումների է ենթարկվում իշխող ռեժիմի կողմից։ Հետապնդումն էլ գրեթե համարժեք է խոշտանգմանը. նրան թույլ չեն տալիս փող ծախսել բուհերում»,- գրում է «Հայկական Ժամանակը»։

 

Տեսանյութեր

Լրահոս