Ո՞վ է 23 ընտանիքի անտուն թողել. «Ժամանակ»
«Ժամանակը» գրում է. Ամիրյան փողոցի պետական կարիքների համար իրացված տարածքի բնակիչները՝ 23 ընտանիք, արդեն 9 տարի է` սպասում են իրենց բնակարաններին, սակայն շենքի միայն արտաքին պատերն են կանգնեցված։ Այն դեպքում, երբ դրանք շահագործման պետք է հանձնվեին 2007 թվականին։ Բնակիչները «Ժամանակին» ասացին, որ 9-հարկանի այդ շենքում միայն 8-րդ հարկի որոշ բնակարաններ են կառուցվել և համարյա ավարտին հասցվել, որոնք, նրանց խոսքով, պատկանում են Աբրահամյանների ընտանիքին, մասնավորապես՝ նրա որդուն։ Բնակիչները, սակայն, հրաժարվեցին ներկայանալ՝ պատճառաբանելով, թե իրենք չգիտեն՝ այդ մարդու անունը տալուց հետո իրենց հետ ինսչ կարող է լքւնել։ Այդ նույն մարդը մեր շենքի առաջ 2 տարվա ընթացքում հյուրանոց սարքեց, ռեստորան սարքեց, սրճարաններ սարքեց, իսկ մեր շենքը թողել են անտեր, Եւ հայտնի չէ, թե քանի տարի դեռ պետք է այսպես սպասենք»։
Ավելի մանրամասն՝ «Ժամանակի» այսօրվա համարում։