Բաժիններ՝

Ուկրաինան երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ բանաձևի նախագիծ է ներկայացրել ՄԱԿ-ին

Ուկրաինան ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովի քննարկմանն է ներկայացրել երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության մասին բանաձեւի նախագիծ, հաղորդում է  ԻՆՏԵՐՖԱՔՍ գործակալությունը:

Նախագիծն արդեն ակտիվ քննարկվում է ՄԱԿ-ում, ասել է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Եվգենի Պերեբիյնիսը: Նրա խոսքով` Ուկրաինան ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին առաջարկում է միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում հաստատել երկրի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը:  Բացի այդ, նախագծով առաջարկվում է նաեւ ոչ լեգիտիմ ճանաչել Ղրիմի հանրաքվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի