Բաժիններ՝

Կասեցվել է «Կալաչ» ՍՊԸ-ի կողմից «Մրջնաբույն» խմորեղենի արտադրական գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մարտի 25-ի որոշումով կասեցվել է «Կալաչ» ՍՊԸ-ի կողմից «Մրջնաբույն» խմորեղենի արտադրական գործունեությունը։

«Կալաչ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «Մրջնաբույն» արտադրատեսակի խմորեղենի արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «Մրջնաբույն» արտադրատեսակիխմորեղենը, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայություններիկենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, չի համապատասխանում ՀՀ ԱՆ 2010 թվականի մարտի 10-ի «Պարենայինհումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգենիկ պահանջները և N 2-III-4.9-01-2010 հիգենիկնորմատիվները հաստատելու մասին» հրամանի պահանջներին:

Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, «Մրջնաբույն» խմորեղենի արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի մարտի 10-ի «Պարենային հումքի և սննդամթերքիանվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգենիկ պահանջները և N 2-III-4.9-01-2010 հիգենիկ նորմատիվները հաստատելու մասին» հրամանի պահանջներին:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս