Բաժիններ՝

Ջարդվել է Երևանի քաղաքապետարանի ավտոմեքենաներերից մեկը

tesankyun.am-ը գրում է. Մարտի 23-ին  տհաճ միջադեպ է տեղի ունեցել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի  սահմանամերձ Ոսկեվան գյուղում:

Գյուղից դեպի Կոթի գյուղ  տանող ավտոճանապարհի եզրին գտնվող հուշաղբյուր- տաղավարներից մեկում՝ «Խաչոյի աղբյուրում», քեֆ են արել մի խումբ երեւանցիներ:

Նրանցից մեկը  ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինվորի քեռի  է: Հուշաղբյուրին են մոտեցել ոսկեվանցի 3 անչափահաս 3 պատանյակներ: Նրանք ցանկացել են աղբյուրից ջուր խմել:  Սակայն հայրենի գյուղի աղբյուրից ջուր խմելու նրանց  ցանկությունը խոչընդոտների է հանդիպել:  Կայքի տեղեկություններով՝ քեֆ անողները պատանիներին շատ կոշտ են դիմավորել, հարցաքննել:

Քեֆ անողներից մեկը տղաներին սկսել է անհարկի հարցեր տալ, հետո հարվածել է անչափահասներից մեկի դեմքին: Երեք տղաներից մեկը, ով, սակայն, հարված չի ստացել, զանգահարել է  գյուղ՝ իր հորը, տեղեկացրել պատահարի մասին:  Վերջինս անհանգստացած եկել է  հուշաղբյուր,  համեստ ձեւով ցանկացել է  պարզել վեճի պատճառը.սակայն  քեֆչիներից մեկը շշով հարվածել  է նրա  գլխին:

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից կայքը  տեղեկացել է, որ  մարտի 24-ին, գիշերվա ժամը  3-ն անց 25-ի սահմաններում բժշկական կենտրոն  է տեղափոխվել Ոսկեվան գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Ա. Մ.-ն: Նա հիվանդանոց է տեղափոխվել գլխի  աջ ճակատային մասի սալջարդով, պատռվածք վերքով, գլխի ցավերով: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, վերքի շրջանում տեղային անզգայացում է  կատարվել,վերքը  մշակվել է, դրենավորվել է: Ըստ տեղեկությունների՝ Ոսկեվանի բնակիչները իրենց  ոչ քաղաքակիրթ պահած անձանց պատժել են, ծեծի ենթարկել:

Ըստ տվյալների`  ջարդվել է Երեւանի քաղաքապետարանին պատկանող ծառայողական  ավտոմեքենաներից մեկը, որով քեֆչիները եկել էին Ոսկեվան: Հարց է ծագում՝  Երեւանի քաղաքապետարանին  պատկանող ավտոմեքենան ի՞նչ գործ ուներ Նոյեմբերյանի սահմանագոտում,արդյոք այդ մեքենայի համար  գործուղման թերթիկ էր  գրված եւ  քաղաքապետարանի ո՞ր պաշտոնյան էր ստորագրել գործուղման թերթիկի տակ:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս